Եվրոպա

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին կարգելի ՀԲԳ փոխադրելիս օգտվել իր ծովային ծառայություններից

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին կարգելի ՀԲԳ փոխադրելիս օգտվել իր ծովային ծառայություններից

Միացյալ Թագավորությունը կարգելի բրիտանական ծովային ծառայություններն օգտագործել ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) փոխադրման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Independent-ը։

Հստակեցվում է, որ արգելքը կսահմանվի 2026 թվականին՝ այլ եվրոպական երկրների հետ համակարգված։

Թերթն ընդգծում է, որ Լոնդոնն այդպիսով ցանկանում է Մոսկվային բանակցությունների սեղանի շուրջը նստեցնել Կիևի հետ։

Այդ որոշման մասին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը հայտարարել է Կանադայում G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

Քուփերը նաև հայտնել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի ևս 13 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ որպես օգնություն էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար։

Հոկտեմբերին Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի դեմ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում