Ռուսաստան

Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ

1 րոպեի ընթերցում

Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը Կրեմլում կլինի տետ-ա-տետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Ռուսլան Ժելդիբայը։

«Կրեմլում տեղի կունենա ոչ ֆորմալ հանդիպումը՝ տետ-ա-տետ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անունից պաշտոնական ընթրիք կմատուցվի Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցի պատվին»,- նշել է պաշտոնյան։

Ղազախստանի նախագահը նոյեմբերի 11-12-ը պետական այցով գտնվում է Ռուսաստանում։ Նախատեսվում է, որ Պուտինն ու Տոկաևը կքննարկեն ռուս-ղախազական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ղազախական ռազմավարական համագործակցության և քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործընկերության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի հիմնական թեմաները։ Ակնկալվում է, որ կստորագրվեն կարևոր երկկողմ փաստաթղթեր։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում