Միացյալ Նահանգներ

Սպիտակ տանը մեկնարկել են ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահների բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տանը մեկնարկել են ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահների բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային Սպիտակ տանը սկսել են բանակցությունները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել են Սպիտակ տանը։

Երկու առաջնորդների հանդիպումն անցկացվում է փակ դռների ետևում։ Բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիս կամ հայտարարություն չի սպասվում։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր՝ այցի ընթացքում ալ-Շարաան մտադիր է Թրամփի հետ քննարկել Սիրիայի՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային միանալու հեռանկարները, ինչպես նաև ամերիկյան պատժամիջոցների հնարավոր մեղմացման հարցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում