Աշխարհ

Բրազիլիայում մեկնարկում է COP30 կլիմայական գագաթնաժողովը

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայում մեկնարկում է COP30 կլիմայական գագաթնաժողովը

Ամբողջ աշխարհի ղեկավարները, գիտնականներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հավաքվում են բրազիլական Բելեմ քաղաքում՝ մասնակցելու COP30 կլիմայական գագաթնաժողովին, որի ընթացքում կքննարկվեն գլոբալ ջերմաստիճանի աճի սահմանափակման և մթնոլորտ վնասակար արտանետումների կրճատման հարցերը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նոյեմբերի 6-ից 7-ը Բրազիլիայում տեղի է ունեցել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը, որը դարձել է COP30-ի մի մասը, սակայն կլիմայական պաշտոնական գագաթնաժողովը մեկնարկում է նոյեմբերի 10-ին։

Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին նվիրված համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել փոխել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ուղղությունը։ Ավելի վաղ նա արդեն խոսել էր այն մասին, որ առաջիկա տարիներին գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա ավելի վաղ սահմանված 1,5°C նպատակային ցուցանիշից, սակայն դեռ ուշ չէ միջոցներ ձեռնարկել։

Գագաթնաժողով կայցելեն աշխարհի բոլոր երկրների ներկայացուցիչները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Քենիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ պետությունների ղեկավարները։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ չի պատրաստվում մասնակցել COP30-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում