Թուրքիա

Թուրքիան ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Թուրքիայի դատախազությունը 37 անձի, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի նկատմամբ տվել է ձերբակալման օրդեր ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Իսրայելի քաղաքական և ռազմական ղեկավարության ներկայացուցիչները մեղադրվում են Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների, ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարման խոչընդոտման մեջ, ինչն, ըստ դատարանի, կարող է համապատասխանել ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների հատկանիշներին։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում