Մոսկվայում բացվել է գեղանկարիչ Մարգար Մարանջյանի անհատական ցուցահանդեսը՝ «Հայրենիքի գունապնակը» խորագրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնում բացվել է հայ գեղանկարիչ Մարգար Մարանջյանի անհատական ցուցահանդեսը՝ «Հայրենիքի գունապնակը» խորագրով։ 

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ցուցահանդեսի բացմանը հանդես է եկել դեսպանատան մշակույթի բաժնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, ով կարևորել է նախաձեռնությունը՝ որպես հայրենիքի պատկերը հեռվում կերտելու և այն արվեստասեր հանրությանը ներկայացնելու գեղեցիկ հնարավորություն։ 

«Մենք այսօր մշակութային կենտրոնում հյուրընկալել ենք հրաշալի մի գեղանկարչի, որի կտավներում հայրենիքն է՝ իր ողջ գեղեցկությամբ։ Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը դրանցում կգտնի իր նվիրականը, տաքուկը, թանկը և կտարածի աշնանային Մոսկվայում։ Ուրախալի է, որ նման արվեստագետները, ապրելով ու արարելով պատմական հայրենիքից հեռու, այնքան խորն են պահպանում ազգային արժեքներն ու մշակութային ինքնությունը»,- նշել է Գաբբեն՝ շնորհավորելով նկարչին ցուցադրության առթիվ։ 

Գեղանկարիչն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ դրանք և՛ հաճելի են, և՛ պարտավորեցնող։ Նա նշել է, որ իր աշխատանքներում ներդնում է հայրենի եզերքը պատկերող գույների ամբողջ հարստությունը։ Արձակագիր Մարիկա Գևորգյանի խոսքով՝ Մարանջյանի ստեղծագործությունները տարբերվում են ոճային բազմազանությամբ և հուզականությամբ․ «Այս դեպքում կտավները խոսում են թեմատիկայի մասշտաբայնության, հեղինակի գիտելիքների ու պատկերացումների մասին։ Ամեն մի բնապատկեր զգացումի ծնունդ է, ամեն մի աշխատանք՝ օրիգինալ»,- նշել է Գևորգյանը։ 

Միջոցառմանը, որին ներկա էին Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավարը հեղինակին դեսպանատան կողմից հանձնել է պատվոգիր։ 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 14-ը։

Հայերեն Русский

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը