ՀՀ-ն մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում 2027-ին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը. Անդրեասյան

3 րոպեի ընթերցում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) ներկայացուցիչ Էրիկ Պոպին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանն ու Հասմիկ Ավագյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից: 

Ողջունելով հյուրին՝ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և ընդգծել Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության նախաձեռնություններին։ Նախարարը նշել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ է պատրաստվում 2027 թվականին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը՝ դիտարկելով դրանք ոչ միայն որպես խոշոր սպորտային իրադարձություն, այլև որպես մշակութային կամուրջ ֆրանկոֆոն համայնքի և Հայաստանի միջև։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպումներ է ունեցել ՖՄԿ ղեկավարության հետ, ծանոթացել Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպման փորձին, որն օգտակար կլինի 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման ընթացքում:

Էրիկ Պոպը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի հետ ձևավորված համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերն առաջին անգամ են անցկացվելու այնպիսի երկրում, որտեղ ֆրանսերենը պետական լեզու չէ: Նրա խոսքով՝ խաղերի անցկացումը միաժամանակ մեծ հնարավորություն է ֆրանկոֆոն արժեքների տարածման և միջմշակութային երկխոսության խորացման առումով։ Պոպը կարևորել է ֆրանսախոս կամավորների ներգրավումը խաղերի կազմակերպչական գործընթացում՝ շեշտելով, որ ՖՄԿ-ն շարունակում է իրականացնել ուսուցիչների շարժունության և փոխանակման մի շարք ծրագրեր։

Ժաննա Անդրեասյանն իր հերթին ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընկալումը կարևոր քայլ է ֆրանսերենի ուսուցման և ֆրանկոֆոն արժեքների՝ խաղաղության, ժողովրդավարության, մարդասիրության և բազմազանության տարածման գործում։ Նա նշել է, որ խաղերի կազմակերպման աշխատանքներում արդեն իսկ ներգրավված են Հայաստանում ֆրանսիական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական և Երևանի պետական համալսարանի ուսանողները, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցում ունեցող մի շարք ավագ դպրոցների սովորողներ։ Նախարարը հավելել է, որ դիտարկվում է նաև սփյուռքի ֆրանսախոս հայ երիտասարդների ներգրավման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև խաղերի մարզական բաղադրիչը՝ անդրադառնալով մրցաշարերի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին և կազմակերպչական այլ հարցերի։

Հայերեն English Français Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ