2019-ից ի վեր գյուղական բնակավայրերում բացվել է շուրջ 200 նոր մանկապարտեզ․ ԿԳՄՍ նախարար

1 րոպեի ընթերցում

2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախադպրոցական կրթական հաստատությունների զարգացման հիմնական արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ 500 մանկապարտեզի ծրագրի իրականացումն արդեն տալիս է շոշափելի արդյունքներ։

«2019 թվականին գյուղական բնակավայրերում մենք ունեցել ենք 439 գործող մանկապարտեզ։ 2024 թվականի ավարտին արդեն ունեինք 630 գյուղական մանկապարտեզ՝ շուրջ 200-ով ավելի, քան 2019-ին։ Եվ սա դեռ չհաշված 2025 թվականին կառուցվող նոր մանկապարտեզները, որոնց բացումներին, կարծում եմ, անգամ չենք հասցնում հետևել, որովհետև գրեթե յուրաքանչյուր շաբաթ, երբեմն նույնիսկ ամեն օր տարբեր մարզերում և բնակավայրերում մենք տեսնում ենք նոր աշխատանքների ավարտ և նոր երեխաների մուտք նախադպրոցական կրթություն»,- ընդգծեց Անդրեասյանը։

Նախարարի կարծիքով՝ հաջորդ տարվա պաշտոնական վիճակագրությունը ևս կհաստատի այս նոր արդյունքները։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին