Վրաստան

Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունների ղեկավարները քննարկել են համագործակցության ամրապնդման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունների ղեկավարները քննարկել են համագործակցության ամրապնդման հնարավորությունները

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը՝ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 28-31-ը պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի հետ։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը նաև ներկա է եղել Վրաստանի ռազմական ոստիկանության անձնակազմի վարժանքներին, որոնց ընթացքում ցուցադրվել են արագ արձագանքման, շրջափակման և անձի պաշտպանության գործողությունների տարբեր տարրեր։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում