ԱՄՆ-ի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման բավականին դրական դինամիկա կա. Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության դինամիկային: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանը թեմային անդրադարձավ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ-ի հետ կա՞ արդյոք պայմանավորվածություն զենքի, զինամթերքի հետ կապված պայմանագրերի ստորագրման և այլնի առումով: 

Նախարարն ասաց, որ չի կարող խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին, սակայն հավելեց. «Բավականին դրական դինամիկա կա մեր համագործակցության զարգացման ուղղությամբ»:  

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ։ Այցի ընթացքում Պապիկյանն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել էր «AUSA» միջազգային ցուցահանդեսին։ Այցի շրջանակներում Սուրեն Պապիկյանը հանդիպել էր նաև ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի, զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ղեկավարության, ինչպես նաև ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ: 

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский 中文

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում