Երևան

Հաջորդ տարի կմեկնարկեն Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաները միմյանց կապող ճանապարհի կառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Հաջորդ տարի կմեկնարկեն Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաները միմյանց կապող ճանապարհի կառուցման աշխատանքները

Հաջորդ տարի կմեկնարկեն Երևանի Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային կապող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

«Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար կտրամադրվի 7 միլիարդ դրամ։ 2026 թվականին կավարտվի հողերի օտարման գործընթացը, և կմեկնարկեն ճանապարհի շինարարական աշխատանքները»,– նշեց նախարարը։

Նախարարը հավելեց, որ 2026-ին նախատեսվում է նաև ավարտել Բուսաբանական այգու տարածքում անտառ-պուրակի կառուցման աշխատանքները, որի համար պետական բյուջեում նախատեսված է 901,5 միլիոն դրամ։ 

ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունիսին հավանություն էր տվել Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաները միմյանց կապող ճանապարհ կառուցելու ծրագրին։ 

Որոշման հիմնավորման մեջ նշվել էր, որ կառուցվելիք ճանապարհը կապահովի անմիջական երթուղային կապ Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների միջև՝ նպաստելով տրանսպորտային հոսքերի վերաբաշխմանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում