Մարզեր

Ամասիայի միջնակարգ դպրոցում բացվել է էկո-գաստրո ուղղվածությամբ սմարթ դասասենյակ

1 րոպեի ընթերցում

Ամասիայի միջնակարգ դպրոցում բացվել է էկո-գաստրո ուղղվածությամբ սմարթ դասասենյակ

Ամասիայի միջնակարգ դպրոցում բացվել է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորված «Տեղական ռեսուրսների բացահայտման և զբոսաշրջության» էկո-գաստրո ակումբի սմարթ դասասենյակ։ Նախաձեռնությանը մասնակցել է նաև Ամասիայի համայնքապետարանը՝ ծրագրի իրականացման նպատակով տրամադրելով 1 միլիոն 200 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամասիայի համայնքապետարանից, նոր սմարթ դասասենյակը հնարավորություն կտա աշակերտներին նորարարական ձևաչափով ուսումնասիրել բնությունը, բացահայտել համայնքի զբոսաշրջային ուղղություններն ու ծանոթանալ հայկական ավանդական ուտեստների պատրաստման մշակույթին։

Բացման արարողությանը մասնակցած Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը շնորհավորել է դպրոցին նոր ու ժամանակակից սմարթ դասարան ունենալու առթիվ՝ ընդգծելով, որ տեխնիկական նոր հնարավորությունները կնպաստեն աշակերտների գիտելիքների ամրապնդմանը և կրթական առաջընթացին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում