Քաղաքականություն

Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

1 րոպեի ընթերցում

Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Հայաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Խալիլ Շիրղոլամին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ 

Արաղչին նաև հայտնել է, որ Վրաստանում Իրանի դեսպան է նշանակվել Ալի Մոջանին։ 

Հայաստանում Իրանի նախորդ դեսպանը Մեհդի Սոբհանին էր, որը վերջերս ավարտել էր իր դիվանագիտական առաքելությունը երկրում։ 

Խալիլ Շիրղոլամին ներկայում Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալն է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում