Ռուսաստան

Պոկրովսկում իրադրությունը բարդ է. ՌԴ-ն հայտնել է ուկրաինացի զինվորների շրջափակման մասին

2 րոպեի ընթերցում

Պոկրովսկում իրադրությունը բարդ է. ՌԴ-ն հայտնել է ուկրաինացի զինվորների շրջափակման մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի և գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է իրավիճակն առաջնագծում, որից հետո հայտնել է որոշ հատվածներում բարդ իրադրության մասին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին նշել է, որ դրությունն առավել բարդ է Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ վերջին շաբաթներին ընթացել են ամենաինտենսիվ մարտերը, և արձանագրվել է ռուսական ուժերի մեծ կենտրոնացում: Զելենսկին հայտնել է, որ իրավիճակը խնդրահարույց է նաև Կուպյանսկում, սակայն ուկրաինական ուժերը վերջին օրերին առաջընթաց են գրանցել: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, որ Կուպյանսկում և Պոկրովսկում Ուկրաինայի զինված ուժերը հայտնվել են ռուսական բանակի շրջափակման մեջ: Պուտինի խոսքով՝ ուկրաինացի զինծառայողների ճակատագիրը պետք է որոշի Կիևը, ինչպես դա ժամանակին արել են «Ազովստալ»-ում: 

Կրեմլի ղեկավարը հայտնել է, որ պատրաստ են թույլ տալ, այդ թվում՝ ուկրաինական և օտարերկրյա լրատվամիջոցներին մտնել շրջափակված տարածք, որպեսզի «իրենց աչքերով տեսնեն, թե ինչ է այնտեղ կատարվում»: Նա շեշտել է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի ընթացքում բոլոր նշված վայրերում մարտական գործողությունները կդադարեցվեն: 

Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայի զինվորականները Պոկրովսկում շրջափակումից դուրս գալու 9 փորձ են ձեռնարկել, սակայն դրանք ձախողվել են: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում