Ադրբեջան

Պուտինը և Ալիևը քննարկել են Բաքվում ռուսաստանցիների ձերբակալության թեման. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Պուտինը և Ալիևը քննարկել են Բաքվում ռուսաստանցիների ձերբակալության թեման. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Բաքվում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով ռուսաստանցի  IT մասնագետների ձերբակալման հարցը, լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Ներկայում ընթանում է քրտնաջան աշխատանք, և նախագահը բարձրացրել է այս բոլոր զգայուն հարցերը, և դրանք բարձրացվում են աշխատանքային մակարդակով։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Պուտինն Ալիևի հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ քննարկել է Բաքվում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալված ռուսաստանցիների ազատ արձակումը, և արդյոք Ռուսաստանը կապի մեջ է Ադրբեջանի հետ այս հարցի շուրջ։

Հուլիսին Բաքվի դատարանը Ռուսաստանի ութ քաղաքացիների դատապարտել է չորս ամսվա նախնական կալանքի՝ Իրանից թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբերխարդախության մեղադրանքներով։ Հոկտեմբերի 28-ին Բաքվի դատարանը նրանց նախնական կալանքը երկարաձգել է ևս երեք ամսով։

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան բարձր է գնահատում հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Պուտինի և Ալիևի երկկողմ հանդիպման արդյունքները։ Կրեմլի խոսնակն ընդգծել է հանդիպման կարևորությունը՝ «մեր երկկողմ հարաբերություններում հենց այդ էջը միասին շրջելու» տեսանկյունից։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում