Քաղաքականություն

ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը բավականին արագ է տեղի ունենում. Միրզոյան

1 րոպեի ընթերցում

ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը բավականին արագ է տեղի ունենում. Միրզոյան

Եվրամիության հետ Հայաստանի վիզաների ազատականացման գործընթացը բավականին արագ է տեղի ունենում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում իր զեկույցում:

«Գործընթացը բավականին արագ է տեղի ունենում՝ ավելի, քան մի շարք այլ երկրների դեպքում է ընթացել: Եվ մենք, հուսով եմ, շատ մոտ ապագայում կտեսնենք գործողությունների համաձայնեցված պլանը, որից հետո արդեն ուղղակի պետք է կատարել այն աշխատանքները, որոնք մենք պետք է կատարենք, որ ունենանք վիզաների ազատականացումը»,-ասաց Միրզոյանը:

Հայաստանն ու Եվրամիությունը ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին հայտարարել էին 2024 թվականի սեպտեմբերին։ Դրանից հետո ակտիվ ռեժիմով հանդիպումներ և տարբեր պաշտոնյաների  փոխայցելություններ են տեղի ունենում՝ գործընթացն առաջ մղելու նպատակով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում