Հայաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ շփման մեջ են «Թրամփի ուղու» կենսագործման հետ կապված. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստան ու ԱՄՆ-ն ինտենսիվ շփման մեջ են «Թրամփի ուղու» կենսագործման համար անհրաժեշտ ընկերության հիմնադրման տեխնիկական մանրամասները հստակեցնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում իր զեկույցում: 

«Օգոստոսի 8-ից գրեթե անմիջապես հետո մեկնարկել են և հիմա էլ շատ ինտենսիվ ընթացքի մեջ են Հայաստանի և Միացյալ Նահանգների շփումները, բանակցությունները՝ «Թրամփի ուղու» կենսագործման համար անհրաժեշտ ընկերության հիմնադրման տեխնիկական մանրամասների ուղղությամբ: Հետո արդեն գետնի վրա զանազան տեխնիկական լուծումների հարց կառաջանա»,-ասաց Միրզոյանը: 

Նա վերահաստատեց՝ ինչպիսին էլ լինեն այդ տեխնիկական լուծումները, ամբողջը լինելու է համաձայնեցված և ստորագրված սկզբունքների ներքո՝ ՀՀ իրավազորության շրջանակներում:  

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղադրիչներից մեկն է։ 

Հայերեն العربية English فارسی ქართული Русский Türkçe

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են գալիս հայտարարությամբ

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին