Աշխարհ

Ֆրանսիան Aster հրթիռների և Mirage կործանիչների լրացուցիչ խմբաքանակ կմատակարարի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան Aster հրթիռների և Mirage կործանիչների լրացուցիչ խմբաքանակ  կմատակարարի Ուկրաինային

Ֆրանսիան առաջիկա օրերին Ուկրաինային լրացուցիչ կհատկացնի Aster հրթիռներ և Mirage կործանիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «կամեցողների կոալիցիայի» հերթական հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ուզում եմ հաստատել, որ առաջիկա օրերին լրացուցիչ կմատակարարենք Aster հրթիռներ, ուսուցման նոր ծրագրեր և նոր Mirage կործանիչներ: Մենք, մի քանի այլ գործընկերների հետ միասին, կհաստատենք որոշ լրացուցիչ նախաձեռնություններ»,- նշել է Մակրոնը հանդիպման ժամանակ, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցում Ելիսեյան պալատի էջում։

Մակրոնը չի մանրամասնել, թե որոնք են լինելու լրացուցիչ նախաձեռնությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում