Գեղարքունիքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը

2 րոպեի ընթերցում

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի 2025 թվականին անցկացվող մրցաշարը կազմակերպվում է առաջին անգամ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ։

Լողի մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբով՝ 3-6-րդ և 7-12-րդ դասարանների աշակերտների միջև, և երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ, որին կարող են մասնակցել հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների աշակերտները, ովքեր լողով զբաղվելու համար հակացուցում չունեն:

Գեղարքունիքի մարզային փուլին հայտ ներկայացրած 37 դպրոցականը, մարզում փակ լողավազնների բացակայության պատճառով, մրցումներն անցկացրել է Ծաղկաձորի մարզական համալիրում։ 

Փոքր տարիքային խմբի մասնակիցները մրցել են 50, իսկ մեծերը՝ 100 մետր տարածությունում՝ ազատ ոճով։

Մրցումների ամփոփումից հետո մրցանակային տեղեր գրաված մասնակիցներին ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անտոնյանը հանձնել է համապատասխան կարգի հավաստագրեր։ 

Հաղթողներից կձևավորվի մարզի հավաքական թիմը, որը 2025 թվականի նոյեմբերի 22-ին կմասնակցի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի հանրապետական փուլին։ 

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ