Զելենսկին կոչ է արել Եվրոպայից Ուկրաինային մատակարարել «Տոմահավկ» հրթիռներ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել եվրոպական պահեստներից ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ մատակարարել Ուկրաինային։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Զելենսկին հայտարարել է, որ հեռահար զենքի կիրառումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կստիպի զգալ պատերազմի հետևանքները։ 

«Ես կոչ եմ անում ձեզ աջակցել այն ամենին, ինչը կօգնի Ուկրաինային ձեռք բերել նման հնարավորություններ, քանի որ դա էական ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա։ Հեռահար զենքերը հասանելի են ոչ միայն ԱՄՆ-ում. որոշ եվրոպական երկրներ նույնպես ունեն դրանք, այդ թվում՝ «Տոմահավկ» հրթիռներ: Մենք արդեն խոսում ենք այն երկրների հետ, որոնք կարող են օգնել: Պուտինը հասկանում է, որ հեռահար զենքերը կարող են իսկապես փոխել պատերազմի ընթացքը», - ասել է քաղաքական գործիչը եվրոպացի առաջնորդներին։

Նա կոչ է արել Եվրոպային հնարավորինս շուտ փոխանցել սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային։ «Մենք պլանավորում ենք այդ միջոցների մեծ մասն օգտագործել եվրոպական զենք գնելու համար։ Այդ գումարը կարող է օգնել և՛ ձեզ, և՛ մեզ։ Այն կարող է օգտագործվել հենց հիմա մեզ հզորացնելու համար՝ ամրապնդելու Ուկրաինայի օդային պաշտպանությունը, ռազմաօդային ուժերը և առաջնագծի դիրքերը։ Սա նշանակում է կյանքեր փրկել», - ասել է Զելենսկին։

 

Հայերեն

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ուղևորվել է ԱՄՆ

Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը

Վարդենիկ գյուղում հիմնանորոգվում է 7 փողոց

Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը