Հայաստան

Հայդարաբադում կայացել են Հայաստան-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցություններ

2 րոպեի ընթերցում

Հայդարաբադում կայացել են Հայաստան-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցություններ

Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան գրառումը

Խորհրդակցությունները ղեկավարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգին։ Քննարկումներին մասնակցել է նաև Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Հանդիպման ընթացքում կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել 2025 թվականի համագործակցության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ և ընդգծել են հաջորդ տարվա ծրագրում մի շարք նոր ոլորտներ ընդգրկելու անհրաժեշտությունը։ 

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ։ Կողմերը միմյանց տեղեկացրել են երկու երկրների զինված ուժերում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։

Միջոցառման ավարտին ստորագրվել է ՀՀ ՊՆ և Հնդկաստանի ՊՆ միջև համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում