Եվրոպա

Չարլզ 3-րդը Վատիկան պետական այցի ժամանակ աղոթել է Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ

1 րոպեի ընթերցում

Չարլզ 3-րդը Վատիկան պետական այցի ժամանակ աղոթել է Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ

Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորը դարձել է Անգլիկան եկեղեցու առաջին ղեկավարը, որը հրապարակային աղոթքի է մասնակցել Հռոմի պապի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն: 

Չարլզ 3-րդը թագուհի Քամիլայի հետ պետական այցով գտնվում է Վատիկանում: Սիքստինյան կապելլայում Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ աղոթքից առաջ Միացյալ Թագավորության միապետը և թագուհին մասնավոր ունկնդրության են եղել Հռոմի պապի մոտ: 

Արքայական զույգը և Լևոն 14-րդն ընծաներ են փոխանակել՝ նշանավորելու այս պատմական իրադարձությունը: Բրիտանիայի թագավորը Հռոմի պապին է նվիրել Անգլիայի թագավոր Էդվարդ Խոստովանողի մեծ արծաթե լուսանկարը և սրբապատկերը: Ի պատասխան, Հռոմի պապը թագավորին նվիրել է Սիցիլիայի տաճարի «Քրիստոս Պանտոկրատոր» խճանկարի տարբերակը, որը պատրաստվել է Վատիկանում։

Բուքինգհեմյան պալատի և Անգլիկան եկեղեցու տվյալներով՝ 16-րդ դարում Հենրի VIII-ի՝ Հռոմից անջատվելուց ի վեր նմանատիպ դեպք չի եղել, երբ բրիտանացի միապետը և Հռոմի պապը միասին աղոթեն եկեղեցական արարողության ժամանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում