Իրավունք

Կանխվել է կալանավորված անձի փախուստը

1 րոպեի ընթերցում

Կանխվել է կալանավորված անձի փախուստը

Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը փորձել է փախուստի դիմել, սակայն քրեական ծառայողը կանխել է փախուստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: 

«Հոկտեմբերի 22-ին ժամը 19։10-ի սահմաններում հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը, ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի։

Քրեակատարողական ծառայողը, սպառելով կալանավորված անձի փախուստը կանխելու բոլոր մյուս միջոցները, մեկ նախազգուշական կրակոց է օդ արձակել, սակայն կալանավորված անձը չի ենթարկվել և անցնելով հիվանդանոցի դարպասից դեպի դուրս` շարունակել է փախուստը։

Ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքի շրջանում և այդպիսով կանխել վերջինիս փախուստը»,- նշված է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

Կալանավորված անձին ցուցաբերվել է բուժօգնություն, ըստ բժշկական գնահատման` նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում