Գյումրիում մեծ շուքով կնշվի Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը

5 րոպեի ընթերցում

Գյումրիում հոկտեմբերի 25-ին մեծ շուքով կազդարարվի Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Միջոցառումները կանցկացվեն ինչպես Վարպետի հուշատուն-թանգարանում, այնպես էլ քաղաքի տարբեր մշակութային օջախներում։

Տոնական միջոցառումները կմեկնարկեն կեսօրին՝ Իսահակյանի հուշատուն-թանգարանում, որտեղ տարբեր հարթակներով և ձևաչափերով կանցկացվեն գիտական զեկույցներ, գրական քննարկումներ, թատերական ընթերցումներ, ինչպես նաև մանկական, երիտասարդական և նկարչական նախաձեռնություններ։ Միջոցառումներին լայն մասնակցություն են ցուցաբերելու հանրակրթական դպրոցները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, արվեստի և մշակութային կազմակերպությունները, թանգարաններն ու գրադարանները։ Թանգարանում միջոցառումները կավարտվեն Ավետիք Իսահակյանի հոլոգրաֆիկ կերպարի ներկայացմամբ և պատմական Անիի վիրտուալ այցելությամբ։ Օրվա ամփոփումը տեղի կունենա Գյումրիի Թատերական հրապարակում՝ երեկոյան ժամը 17:00-ին՝ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի մասնակցությամբ։ Ծրագրի խորագիրն է՝ «Իսահակյանը՝ երգերի մեջ»։

Հոբելյանական տարվան Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը սկսել է պատրաստվել դեռ տարեսկզբից։ «Տարեսկզբից բոլոր ուսումնական, մշակութային և կրթական հաստատությունները, ինչպես նաև անհատ ստեղծագործողները ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ թե՛ ծրագրի բովանդակության, թե՛ ձևաչափի վերաբերյալ։ Արդյունքում ձևավորվել է այն ծրագիրը, որը կիրականացվի հոկտեմբերի 25-30-ին։ Թանգարանային միջոցառումներից առանձնացնում եմ երկու կարևորագույն նորույթ՝ Վարպետի հոլոգրաֆիկ կերպարի ներկայացումը և պատմական Անիի վիրտուալ այցելությունը։ Սրանք անգնահատելի ձեռքբերումներ են թանգարանի համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ հավելելով, որ «Երգեր և երկեր» խորագիրը կրող փառատոնային ծրագիրը, ինչպես նաև վիրտուալ այցելությունն ու հոլոգրաֆիկ պատկերը իրականացվել են դրամաշնորհային ծրագրերի շրջանակում և ֆինանսավորվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

«Երգեր և երկեր» խորագրով միջոցառումները կեզրափակվեն Թատերական հրապարակում՝ Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի մասնակցությամբ։ Բեմահարթակից կհնչեն բացառապես Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր, ինչպես նաև շիրակյան և շերամյան մեղեդիներ։

Հոկտեմբերի 30-ին՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրը, Թատերական հրապարակում՝ Վարպետի արձանի մոտ, կկայանա ծաղիկների խոնարհման արարողություն, որից հետո հուշատան թանգարանում կշարունակվեն հոլոգրաֆիկ պատկերի և վիառ ակնոցներով շրջայցի շնորհանդեսները։ Օրվա ընթացքում տեղի կունենան տարբեր տոնական միջոցառումներ․ «Կումայրի» արգելոց-թանգարանի ցուցասրահում կբացվի հատուկ ցուցադրություն՝ «Իսահակյանը արվեստի մեջ» վերնագրով՝ տարբեր կառույցների համագործակցությամբ։ Նախատեսվում է նաև հատուկ համերգ, իսկ Տիկնիկային թատրոնում կբեմադրվի «Քաղաքի խելոքները» ներկայացումը, որը, Լիլիթ Թովմասյանի խոսքով, կարևոր ձեռքբերում է քաղաքի մշակութային կյանքի համար։

«Այսպիսի նշանակալի իրադարձություններով ենք նշելու Վարպետի 150-ամյակը, սակայն հոբելյանական տարվա միջոցառումները չեն ավարտվի հոկտեմբերով։ Նոյեմբերին ևս կշարունակենք տարբեր ձևաչափերով »,-հավելել է Լիլիթ Թովմասյանը։                                                                                                                                             

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն