Ադրբեջան

«Սպուտնիկ Ադրբեջանի» գլխավոր խմբագիրը ազատ է արձակվել և վերադարձել Մոսկվա

1 րոպեի ընթերցում

«Սպուտնիկ Ադրբեջանի» գլխավոր խմբագիրը ազատ է արձակվել և վերադարձել Մոսկվա

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գլխավոր խմբագիր Իգոր Կարտավիխը հայտնել է, որ Բաքվում կալանքից ազատ արձակվելուց հետո ժամանել է Մոսկվա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ինձ լավ եմ զգում և ուրախ եմ տուն վերադառնալու համար», - ասել է նա իրեն դիմավորող գործընկերներին։ 

Անցյալ շաբաթ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Բաքվում գտնվող «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գլխավոր խմբագրի նախնական կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ 

Հոկտեմբերի 19-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր խմբագրի՝ Մոսկվա տեղափոխվելու մասին:  

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գլխավոր խմբագիր Իգոր Կարտավիխը և գործակալության այլ աշխատակիցներ Ադրբեջանում կալանավորվել էին 2025 թվականի հունիսի վերջին։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում