Սևանա լճում հայտնաբերվել են ապօրինի խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության «Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճում՝ Հայրավանքին հարող տարածքում, հայտնաբերել են 224 հատ ապօրինի խեցգետնաորսիչ և 42 հատ ձկնորսական ցանց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը։

Դեպքի փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ 64 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ։

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված են Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները և կազմակերպման պայմանները։ Ըստ այդ որոշման՝ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի արդյունագործական որս չի թույլատրվում, իսկ սիգի որսն իրականացվում է լճի ամբողջ տարածքում՝ ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները