Պակիստանում ՌԴ դեսպանն անդրադարձել է Երևանի ու Իսլամաբադի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը

1 րոպեի ընթերցում

Պակիստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալբերտ Խորևը գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման առթիվ՝ մատնանշելով, որ դա Իսլամաբադին հնարավորություն է տալիս ակտիվացնել իր փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանն ասել է ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում։

«Ուրախալի է նշել, որ Պակիստանի և Հայաստանի միջև վերջերս դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից հետո մենք չենք տեսնում որևէ գործոն, որը կխոչընդոտի Պակիստանի ակտիվ ներգրավվածությանը ԵԱՏՄ-ին, այդ թվում՝ ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր ստորագրմանը»,-ասել է ՌԴ դեսպանը։

Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում՝ օգոստոսի 31-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նրա պակիստանցի գործընկեր Իսհակ Դարը։ Բանակցություններից հետո երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիր են ստորագրել։

 

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ