ՀԷՑ-ի միայն մեկ մասնաճյուղում հայտնաբերվել է ավելի քան 1 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի թերգրանցում. Ռոմանոս Պետրոսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) միայն մեկ մասնաճյուղում արձանագրվել են ավելի քան 1 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի թերգրանցումներ՝ ինքնավար էլեկտրաէներգիա արտադրող արևային կայանների կողմից բաշխիչ ցանց հետ մղված էներգիայի հաշվառման սխալների արդյունքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ընդգծելով, որ բացահայտումները տեղի են ունեցել ընկերության մասնաճյուղերում իրականացվող համալիր ստուգումների և թիրախային վերահսկողության շրջանակում։

«Միայն «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի էլեկտրացանցում արձանագրվել է ավելի քան 817 հազար կՎտ/ժ թերգրանցում, որի հետևանքով սեպտեմբեր ամսվա փաստացի կորուստների ցուցանիշը տվյալ ցանցում կտրուկ աճել է՝ 7,79%-ից հասնելով 18,93%-ի։ Անցյալ տարվա նույն ամսվա համար հաշվետվություններում կորուստների մակարդակը ներկայացվել էր 7,31%՝ նույնական ցուցանիշներով»,– նշել է Պետրոսյանը։

Թերգրանցումները վերաբերում են շուրջ 769 սպառողի (ֆիզիկական և իրավաբանական անձինք), որոնց ՀԷՑ-ն արդեն մայիսի 1-ի դրությամբ վճարել է բաշխիչ ցանց հետ մղած էլեկտրաէներգիայի դրական փոխհոսքերի դիմաց՝ տարեկան նվազագույն գնով՝ մոտ 13,17 դրամ մեկ կՎտ/ժ-ի դիմաց։

«Քանի որ գործնականում հնարավոր չէ պարզել՝ թերգրանցված քանակներն ինչ ժամանակահատվածի ընթացքում են արտադրվել և ցանց վերադարձվել, ՀԷՑ-ն, այս դեպքում, անխուսափելիորեն կրելու է խոշոր ֆինանսական վնասներ»,– գրել է կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարը։ 

Արձանագրված փաստերի հիման վրա ՀԷՑ-ի կողմից հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն, ինչպես նաև գրություն է ուղարկվել ՀԾԿՀ նախագահին՝ վարչական վարույթի շրջանակում արձանագրումները իրացնելու համար։

Ռոմանոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ վերահսկողական ստուգումները շարունակվում են ՀԷՑ-ի մի շարք այլ մասնաճյուղերում և էլեկտրացանցերում։

Հայերեն

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Լուկաշենկոյին

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են

Երևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. Ավինյան

Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները

Փոփոխություններ՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում

Podcast-Հարց բժշկին. երբ է իսկապես անհրաժեշտ բարիատրիկ վիրահատություն և ինչ պետք է իմանալ մինչև վիրահատության որոշում կայացնելը

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին

Ավինյանը դժգոհել է շինարարությունից հետո իրականացվող ասֆալտապատման որակից

Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար

Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել