Բարձր տեխնոլոգիաներ

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Վինսենթ Ռոշին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Վինսենթ Ռոշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին, ով 2025թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը բարձր է գնահատել պարոն Ռոշի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նրա գործունեությունն ու փորձն օրինակելի է երիտասարդ սերնդի համար: 

Վինսենթ Ռոշը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար նկատելի է մեծ ներուժ: 

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարևորել են կրթության դերը մարդկանց հաջողությունների հասնելու, արդյունավետ գործունեություն ծավալելու և մարտահրավերները հնարավորինս դյուրին հաղթահարելու գործում: 

Այդ առումով վարչապետն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: 

Վինսենթ Ռոշը ողջունել է ծրագրի իրականացումը և հայտնել իր աջակցությունը ՀՀ-ում կրթական ծրագրերի իրականացմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում