Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ կիրառվում են արհեստական բանականության լուծումներ. ՀՀ ԱԺ փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է «Արհեստական բանականությունը և գյուղատնտեսությունը. տվյալների ինքնիշխանություն, սննդային անվտանգություն ու կլիմայական կայունություն» թեմայով կլոր սեղան քննարկումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանությունից հայտնում են, որ Նարեկ Մկրտչյանը բացման իր խոսքում ընդգծել է նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ որպես արդյունավետ հարթակ փորձի փոխանակման և գործնական համագործակցության խթանման համար։ Դեսպանը նաև անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հուշագրերին և դրանցից բխող նոր հնարավորություններին՝ մասնավորապես արհեստական բանականության և տեխնոլոգիական համագործակցության զարգացման ուղղությամբ։

Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ նա ողջունել է ներկաներին և ներկայացրել ՀՀ կողմից տեխնոլոգիական ոլորտում արձանագրված վերջին առաջընթացները։

Հակոբ Արշակյանը շեշտել է, որ Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ կիրառվում են արհեստական բանականության լուծումներ՝ կրթության, գիտության, առողջապահության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում, ինչը բացում է նոր հորիզոններ միջազգային գիտատեխնոլոգիական համագործակցության համար։

Կլոր սեղանի հիմնական բանախոսներն էին՝

• Դոկտոր Քոնրադ Ռայնը, Սննդային անվտանգության գլոբալ առաջատար նախաձեռնության գլխավոր քարտուղար

• Դոկտոր Նասեր Ալքահթանին, Սաուդյան Արաբիայի AGFUND-ի գործադիր տնօրեն

• Դոկտոր Դաման Վալիան, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակի խորհրդական։

Ներկա էին նաև Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) ոլորտային մասնագետներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային մասնավոր կազմակերպությունների ղեկավարներ։

Միջոցառման ավարտին մասնակիցները հաստատե; են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը և մշակելու համատեղ նախաձեռնություններ՝ ուղղված կայուն զարգացման, նորարարական լուծումների խթանմանը և դրանց գործնական կիրառմանը՝ այդ թվում Հայաստանում։

Հայերեն English Español Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

ՏԿԵ նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար