Հայաստանի վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում կարևորել է ԵԱՀԿ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ անցած տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ ՀՀ վարչապետը շեշտել է ԵԱՀԿ-ի դերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով։ 

Էլինա Վալտոնենը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով՝ վստահություն հայտնելով, որ այն էապես կնպաստի Հայաստանի կայուն ապագայի կառուցմանն ու տարածաշրջանում համագործակցության զարգացմանը։ 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման գործընթացի շարունակականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի։ 

Մտքեր են փոխանակվել ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացման շուրջ։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների առաջմղման գործում ԵՄ հետևողական աջակցությունը՝ շեշտելով, որ տարբեր ոլորտներում ԵՄ ստանդարտների ներդրումը ՀՀ կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն։ Այս համատեքստում, քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման և այլ ուղղություններով իրականացվող ռեֆորմներին վերաբերող հարցեր։ 

Նիկոլ Փաշինյանը և Էլինա Վալտոնենն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի։ Մասնավորապես, մտքեր են փոխանակվել բիզնես կապերի խթանման, ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։ Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։    

 

Հայերեն العربية English Français Русский Türkçe 中文

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել