Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու նոր նախագիծ

2 րոպեի ընթերցում

Ձախակողմյան «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցությունը խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում գրանցել է բանաձևի նախագիծ կառավարությանն անվստահության քվե հայտնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատիլդ Պանոն:

«Մենք ներկայացրել ենք բանաձև անվստահության քվեի մասին, որը կհանգեցնի Լըկոռնյու-2 կառավարության անկման», - գրել է նա X-ում: 

Եվրոպա

Ֆրանսիայի նախագահականը հայտնել է կառավարության նոր կազմը

Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ նախագիծն ստորագրել են ոչ միայն իր կուսակիցները, այլև Ֆրանսիայի կոմունիստական ​​կուսակցության, «Էկոլոգիստներ» կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև պատգամավորներ հանրապետության անդրծովյան տարածքներից: Պանոն վստահություն է հայտնել, որ Լըկոռնյուի կառավարության անկումից հետո հրաժարական պետք է տա նաև պետության ղեկավարը՝ նախագահ Էմանուել Մակրոնը:

Ընդդիմադիր «Ազգային միավորում» և «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցությունների առաջնորդներն արդեն հայտարարել են նոր կառավարությանն ավտոմատ կերպով անվստահության քվե առաջադրելու մտադրության մասին՝ վարչապետի պաշտոնում Լըկոռնյուի վերանշանակումից հետո:

Հոկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում կրկին նշանակել էր Լեկոռնյուին, ով մեկ ամսից քիչ պաշտոնավարելուց հետո՝ հոկտեմբերի 6-ին հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։

«Ես որպես պարտականություն եմ ընդունում հանրապետության նախագահի կողմից ինձ վստահված առաքելությունը՝ հնարավոր ամեն ինչ անել մինչև տարեվերջ Ֆրանսիայի բյուջեն ապահովելու և մեր հայրենակիցների առօրյա խնդիրները լուծելու համար», - նշանակվելուց անմիջապես հետո սոցիալական ցանցում հայտարարել էր Լեկոռնյուն։ 

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ