«Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխն ազատվել է կալանքից

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի դատարանը կալանքից ազատել է «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։

Իգոր Կարտավիխը հուլիսի 1-ին չորս ամսով կալանավորվել էր Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից «Sputnik   Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում իրականացված գործողությունից հետո։ Նրան առաջադրվել են մեղադրանքներ Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Խարդախություն խոշոր վնասի պատճառմամբ», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր շահույթի ստացմամբ» և «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացում» հոդվածներով։

«Sputnik»-ի խմբագրությունում հայտնել են, որ իրենք Ադրբեջանում աշխատանքի ոչ մի պաշտոնական արգելք չեն ստացել, ընթացել է երկխոսություն աշխատանքային խմբի մակարդակով՝ հնարավոր տարաձայնությունների կարգավորման համար։

Ինչպես հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Բաքվում ՌԴ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխին, որն օրերս փոխադրվել է տնային կալանքի:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին