Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետներն ընդգծել են առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անցկացվող «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու փոխգործակցությունը։

 

Հայերեն العربية English Français Русский 中文