Պուտինն ու Ալիևը Դուշանբեում հանդիպում կունենան. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդիպում կանցկացնեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Այո, վաղը հանդիպում կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,-լրագրողներին ասել է Պեսկովը։

Անդրադառնալով հանդիպման օրակարգին՝ նա նաև նշել է, որ հիմնական թեման լինելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը։

«Երկկողմ հարաբերություններն առաջնային են։ Սա մեր հարաբերությունների օրակարգի գլխավոր կետն է։ Այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունենում, խոսում է երկու առաջնորդների մտադրության մասին՝ քննարկելու բոլոր հրատապ հարցերը»,-ընդգծել է Դմիտրի Պեսկովը։ 

Կրեմլի խոսնակը հավելել է, որ չի կարող խոսել իր ադրբեջանցի գործընկերների անունից, բայց ռուսական կողմը դրական վերաբերմունք ունի հանդիպման շուրջ։

Ռուսաստանի նախագահը պետական ​​այցով ժամանել է Տաջիկստան։ Դուշանբեում հոկտեմբերի 10-ին կկայանա Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Հայերեն English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին