Ռուսաստան

Ռուսաստանը «ստվերային նավատորմն» օգտագործում է հետախուզական դիվերսիոն գործունեության համար. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը «ստվերային նավատորմն» օգտագործում է հետախուզական դիվերսիոն գործունեության համար. Զելենսկի

Ռուսաստանը տանկերներն օգտագործում է ոչ միայն Ուկրաինայի դեմ պատերազմի համար միջոցներ ստանալու, այլև հետախուզական և նույնիսկ դիվերսիոն գործունեության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ լսել է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոյի զեկույցը։

«Մեր հետախուզությունն ակտիվորեն համագործակցում է գործընկերների հետ՝ թույլ չտալու, որ Ռուսաստանն այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավերն օգտագործի Եվրոպայում դիվերսիաներ և անկայունացման այլ փորձեր կատարելու համար», - գրել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ Կիևը գործընկերներին տրամադրում է անհրաժեշտ ողջ տեղեկությունը և ակնկալում է, որ ռուսական միջամտությանը հակազդեցությունը զգալիորեն ավելի ուժեղ կլինի։

«Այժմ ռուսաստանցիները տանկերներն օգտագործում են ոչ միայն պատերազմի համար գումար վաստակելու, այլև հետախուզական և նույնիսկ դիվերսիոն գործունեության համար։ Սա կանխելը լիովին հնարավոր է», - ընդգծել է նա։ 

Արտաքին հետախուզության պետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ կոնկրետ խնդիրներ, մասնավորապես, թե պատժամիջոցների շրջանցման որ սխեմաները պետք է կասեցվեն առաջին հերթին։

«Արտաքին հետախուզության ղեկավարին հանձնարարել եմ  գործընկերների հետ աշխատել նաև այն ուղղություններով, որոնք կարող են Ուկրաինայի համար ապահովել անհրաժեշտ զենքի և սարքավորումների ավելի շատ իրական մատակարարումներ», - հավելել է նախագահը։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Ռուսաստանը տանկերներն օգտագործում է Եվրոպայի երկրների վրա անօդաչու թռչող սարքեր արձակելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում