ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են Վրաստանի ՏԻՄ ընտրությունները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության խորհրդական Սիրան Ավետիսյանը հոկտեմբերի 2-5-ը գործուղվել են Վրաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները Վրաստանի ԿԸՀ-ի հրավերով դիտարկել են հոկտեմբերի 4-ին կայացած ՏԻՄ ընտրությունները։