Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման խոչընդոտներ չկան. Խանդանյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև չկան հարաբերությունների կարգավորման խոչընդոտներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Որևէ խնդիր չկա, որ հարաբերություններն ամբողջ ծավալով կարգավորվեն, և մենք այս առումով սպասում ենք Թուրքիայի գործուն քայլերին»,- ասաց Խանդանյանը։ 

Պատգամավորն անդրադարձավ նաև թուրքական ավիաուղիների հայտարարությանը, որ պատրաստվում են թռիչքներ իրականացնել նաև դեպի Երևան։

«Թուրքական ավիաուղիների մուտքը հայաստանյան շուկա միշտ քննարկվել է, բայց միշտ քաղաքական պատճառներով ավիաընկերությունը ՀՀ չի մտել։ Չգիտեմ, թե երբ կլինի, որովհետև այնտեղ տեխնիկական և իրավական հարցեր կան, լիցենզավորման հետ կապված հարցեր, բայց դա մի բան է, որը տեղի կունենա առաջիկայում»,- նշեց Սարգիս Խանդանյանը։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հավելեց՝ Հայատանի և Թուրքիայի միջև փոխվստահության ամրապնդման նաև այլ միջոցառումներ կիրականացվեն։

Հայերեն English Español ქართული Türkçe

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին