Եվրոպա

Ֆրանսիայում 76 000 ոստիկան ու ժանդարմ կապահովի անվտանգությունը բողոքի ակցիաների ժամանակ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում 76 000 ոստիկան ու ժանդարմ կապահովի անվտանգությունը բողոքի ակցիաների ժամանակ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը 76 000 իրավապահի է ներգրավել հոկտեմբերի 2-ին նախատեսված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ անվտանգությունն ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV-ն՝ վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնակատար Բրյունո Ռետայոյին։

Հոկտեմբերի 2-ին ամբողջ երկրում շուրջ 250 բողոքի ակցիա է սպասվում կառավարության խիստ տնտեսական միջոցառումների դեմ։ Բողոքի ակցիաների նախաձեռնողներն են արհմիութենական կազմակերպությունները։

Տրանսպորտի աշխատանքում լուրջ փոփոխություններ չեն նախատեսվում։ Փարիզի մետրոն կաշխատի առանց փոփոխությունների։ Սպասվում են ոչ մեծ խափանումներ քաղաքամերձ գնացքների աշխատանքում։ Հնարավոր են ավիաչվերթերի աննշան ուշացումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում