ՌԴ-ն համապատասխան կերպով կարձագանքի Կիևին Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարմանը. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը համարժեք ձևով կպատասխանի, եթե Կիևին մատակարարվեն Tomahawk հեռահար հրթիռներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Համապատասխան ձևով», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես Ռուսաստանը կարձագանքի, եթե Կիևին մատակարարվեն այդ հրթիռները։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել էին Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելու և Ռուսաստանի տարածքի խորքը հարվածներ հասցնելու հնարավորության մասին։

Իր հերթին, Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելիս Ուկրաինայի նաախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է որոշի Կիևին Tomahawk հրթիռների մատակարարման հարցը։

Եվրոպա

ԱՄՆ-ի կողմից հեռահար հրթիռների մատակարարումը կախված է Թրամփի որոշումից. Զելենսկի

Հայերեն Русский