Թուրքիա

Արսեն Թորոսյանը հանդիպել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը հանդիպել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարի հետ

Հայաստնի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող RISE 2025 համաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ 

Կողմերը խոսել են երկու երկրների ոլորտային առաջնահերթությունների ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է սոցիալական ծառայությունների շրջանակի ընդլայնման ու որակի բարելավման կարևորությունը։ 

Անդրադարձել է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ ոլորտային համագործակցությունը ևս կնպաստի դրան։

Հանդիպման ավարտին կողմերը փորձի փոխանակման և համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում