Գինու տուրիզմի զարգացման ծրագրի շրջանակում մեծ ներդրումներ են սպասվում Արենի համայնքում

3 րոպեի ընթերցում

Հայաստանում զբոսաշրջության կլաստերային համակարգի զարգացման ծրագրով մեծ ներդրումներ են սպասվում նաև Արենի համայնքում։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշեց, որ գինու տուրիզմը ռազմավարական կարևոր ուղղություններից է, և այն զարգացնելու նպատակով աշխատանքներ են նախատեսված մի շարք ոլորտներում։ 

«Վերջերս Արենի համայնքում հանդիպում ենք ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, առաջիկայում ծրագրում ենք հանդիպել գործարարների հետ՝ ներկայացնելու Արենի զբոսաշրջային կլաստերի զարգացման ծրագիրը։ Հայաստանի կառավարությունը և Համաշխարհային բանկը 120 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագիր են իրականացնելու։ Այդ գումարների մի մասը ներդրվելու են Արենի կլաստերի ծրագրում։ Նախատեսում ենք բարելավել ու զարգացնել համայնքի ենթակառուցվածքները, որոնք կարևոր կլինեն ինչպես համայնքային կարիքները բավարարելու, այնպես էլ ներդրողների համար։ Այո, Արենին գինեգործության, էկոտուրիզմի հիմնական ուղղություններից մեկն է, և մենք նախատեսում ենք շեշտադրել գինեգործությունը, գաստրոբակերը, ինչպես նաև նոր զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնել, այն է՝ գինեհյուրանոցներ»,-ասաց Լուսինե Գևորգյանը։ 

Նա նշեց, որ նախատեսված աշխատանքների նպատակն է համայնքում այնպիսի պայմաններ ապահովելը, որ զբոսաշրջիկը գա գիշերակացով։ Դա նշանակում է, որ հյուրանոցային ֆոնդը, ռեստորանային ծառայություններն այնպիսի մակարդակի վրա պետք է լինեն, որ միջազգային զբոսաշրջիկը բավարարված լինի, ստանա որակյալ  ծառայություն։ 

Լուսինե Գևորգյանը նշեց, որ քայլարշավային զբոսաշրջությունը ևս իրենց ուշադրության կենտրոնում է. նախատեսում են նկատելի աշխատանքներ իրականացնել այս ուղղությունը ևս զարգացնելու համար։ 

«Մեր կատարած աշխատանքը նաև տեսանելի է մեր միջազգային գործընկերների համար։ Հիշեցնեմ, որ այս տարի «ITB Berlin 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխությունը, որտեղ Արկածային զբոսաշրջություն անվանակարգում հաղթող երկիր ճանաչվել է Հայաստանը: Առաջիկայում ևս լավ լուր ունենք։ Հոկտեմբերին Իտալիայի Սարդինիա քաղաքում կայանալու է մրցանակաբաշխություն, և մենք ևս ունենք մրցանակ»,-ասաց Լուսինե Գևորգյանը։  

Հայերեն

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը