Հայաստան

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև

1 րոպեի ընթերցում

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի և 30-ի ցերեկը, 28-ի գիշերը, հոկտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ: Սեպտեմբերի 27-30-ն առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6 մ/վ, սեպտեմբերի 28-30-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 28-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը և հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում