Հայկական գորգարվեստը՝ մեկ ցուցահանդեսում. Գյումրիում կցուցադրվեն բացառիկ նմուշներ

2 րոպեի ընթերցում

Գյումրիում  հոկտեմբերի 2-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ կգործի նոր, բացառիկ ցուցահանդես՝ «Գորգերը՝ պատմության լուռ վկաներ» խորագրով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությունը իրականացվում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի, Շիրակի երկրագիտական թանգարանի և «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով։ Ցուցադրությունը հյուրընկալելու է Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը։ Ցուցահանդեսում ներկայացվելու են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի գորգեր ու կարպետներ։ Ամենահին նմուշը 1853 թվականի է։ 

«Շիրակի երկրագիտական թանգարանի 9 գորգերից 8-ը ցուցադրվելու են առաջին անգամ, իսկ մեկ գորգ ցուցադրվել է դեռ 1960–70-ական թվականներին։ Սա է ցուցահանդեսի բացառիկությունը. այցելուներն առաջին անգամ հնարավորություն կունենան տեսնելու այդ յուրօրինակ նմուշները»,-նշեց Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի տնօրեն Անի Նազարյանը։

Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվի ընդհանուր առմամբ 16 գորգ և կարպետ՝ որոնցից 9-ը Շիրակի երկրագիտական թանգարանի հավաքածուից, 6-ը՝ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանից, և 1-ը՝ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի ֆոնդից։ «Սա ոչ միայն բացառիկ ցուցադրություն է, այլ նաև Գյումրու թանգարանների արդյունավետ համագործակցության և համատեղ նոր կոնցեպտով ներկայացման հրաշալի օրինակ»,- ընդգծեց Անի Նազարյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսի բացմանը զուգահեռ թանգարանում անցկացվելու  են գորգագործության անվճար դասընթացներ։ Դասընթացներն անցկացվում  են «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի հետ համագործակցությամբ և նպատակ ունեն փոխանցելու գորգ գործելու հմտությունները, ինչպես նաև մասնակիցներին ծանոթացնելու գորգագործության պատմությանը և հայկական զարդանախշերի բազմազանությանը։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն