Մատենադարանի տնօրենը և Թուրքիո Հայոց Պատրիարքական փոխանորդը քննարկել են Պատրիարքության ձեռագրական ժառանգության ուսումնասիրությունն ու հրատարակումը

1 րոպեի ընթերցում

Մատենադարանի պատվիրակությունը` տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ. սեպտեմբերի 25-ին այցելել է Թուրքիո Հայոց Պատրիարքություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մատենադարանից, պատվիրակությանն ընդունել է Պատրիարքական փոխանորդ Արժանապատիվ Տեր Գրիգոր ավագ քահանա Տամատեանը: Քննարկվել է Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում հրապարակված համատեղ հայտարարության դրույթների գործնական ծրագիրը, որի առանցքում են Պատրիարքության ձեռագրական ժառանգության գիտական ուսումնասիրությունն ու հրատարակումը, ինչպես նաև ձեռագրերի պահպանման մշտադիտարկման համակարգի ներդրումը և վերականգնումը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել նախաձեռնելու Պատրիարքության ներկայացուցչի վերապատրաստումը Մատենադարանում, մասնավորաբար, հոկտեմբերի 14-25-ը կայանալիք «Հիշողության կերպարանքները» գիտագործնական սեմինարի շրջանակում: 

Ըստ աղբյուրի՝ առաջիկայում տեղի կունենա Մատենադարանի ավագ ֆոնդապահի և ասպիրանտի այցը Պատրիարքություն` ձեռագրերի հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ