ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնականի հետ

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների խթանման ուղղությամբ Հայաստանի և ՄԱԶԾ միջև ձևավորված համագործակությունը։ Կարևորվել է 2026-2030 թթ. երկրի ծրագրային փաստաթղթի ընդունումը, որը նոր հնարավորություններ է բացում կողմերի միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու համար։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փախստականների երկարաժամկետ խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը և այդ հարցում ՄԱԶԾ աջակցության կարևորությունը, մասնավորապես՝ ընդունող համայնքների արձագանքմանը և փախստականների ինտեգրման խթանմանը, ինչպես նաև սոցիալական համախմբվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին է ներկայացրել 2026 թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող աշխատանքները և անդրադարձել  է ՄԱԶԾ ներգրավվածության հնարավորություններին՝ հաշվի առնելով վերջինիս ներուժը կլիմայի, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի հարցերում։

Հայերեն العربية English Español Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում