Մոսկվայի համար ընդունելի չեն Պուտինի և Զելենսկու հանդիպման համար Կիևի առաջարկած երկրները
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանին առաջարկվել է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի հանդիպում անցկացնել Ղազախստանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ RBC Radio-ի եթերում Պեսկովը նշել է, որ ուկրաինացիները շատ առաջարկներ են անում։ Ղազախստանի մասին առաջարկից առաջ նրանք հիշատակել են այնպիսի երկրներ, որոնք բացարձակապես անընդունելի են Ռուսաստանի համար՝ որպես հանդիպման վայր։
Պեսկովը որպես օրինակ բերել է Շվեյցարիան և Ավստրիան՝ նշելով, որ այդ երկրները փաստացի արդեն չեզոք չեն։
Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ է քաշել նման բանակցությունները Մոսկվայում կազմակերպելու գաղափարը։
Կարդացեք հոդվածը` Русский