Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կշարունակի զենք մատակարարել ՆԱՏՕ-ի գործընկերներին. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կշարունակի զենք մատակարարել ՆԱՏՕ-ի գործընկերներին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի զենք մատակարարել ՆԱՏՕ-ի երկրներին, որը նրանք կարող են տնօրինել այնպես, ինչպես հարմար են գտնում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն այդ մասին գրել է  TruthSocial սոցիալական ցանցում։ 

«Մենք կշարունակենք զենք մատակարարել ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ի երկրները կարող են դրա հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում են։ Հաջողություն բոլորին»,-գրել է Թրամփը։ 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն զենք կվաճառի ՆԱՏՕ-ի գործընկերներին, և ՆԱՏՕ-ի երկրները, եթե ցանկանան, կարող են այդ զենքը հանձնել Ուկրաինային։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում