Գրոսին հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին

2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ հավակնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին:

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին: 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է մինչ այդ առաջադրի գլխավոր քարտուղարի թեկնածուի, որը պաշտոնը պետք է ստանձնի 2027 թվականի հունվարի 1-ից:

«ՄԱԿ-ն այժմ բարդ կացության մեջ է: Ես հավատում եմ, որ հնարավոր է անել այնպես, որպեսզի ՄԱԿ-ը նշանակություն ունենա: Եթե դուք ասում եք, որ ձեզ անհանգստանում է  հակամարտությունների թվի աճը, բռնության աճը, ապա փոքր-ինչ երեսպաշտություն է այլ բաների վրա կենտրոնանալը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ AFP-ին տված հարցազրույցում ասել է Գրոսին։  

Նրա խոսքով՝ բոլորը խոստովանում են, որ ՄԱԿ-ն այլևս չի կատարում ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման իր խնդիրը: Գրոսին  հավաստիացրել է, որ պաշտոնում ընտրվելու հարցում իրեն կօգնի ԱԷՄԳ-ի ղեկավարի պաշտոնում իր կուտակած փորձը։ Գրոսին նաև հայտարարել է, որ կձգտի երկխոսություն վարել բոլորի հետ և լինել բոլորի համար ընդունելի միջնորդ։ «Այնպես որ, այո, ես կլինեմ թեկնածու այդ պատճառներով», - նշել է նա։

Գրոսին հայտարարել է, որ հույս ունի ստանալ հնարավորինս շատ աջակցություն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և հաստատվում Գլխավոր ասամբլեայի կողմից։ Նրա լիազորությունների ժամկետը հինգ տարի է՝ վերընտրման հնարավորությամբ։ Ժամկետների քանակի սահմանափակումներ չկան, սակայն մինչ օրս ոչ ոք այդ պաշտոնը չի զբաղեցրել 10 տարուց ավելի։ Հաստատված պրակտիկայի համապատասխան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չեն կարող ներկայացնել  Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ երկրները (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան):

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել