Ժաննա Անդրեասյանն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա մշակութային, կրթական կապերի ամրապնդումը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի՝ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմն ընթացքում Ժաննա Անդրեասյանը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում: Նախարարը հատկապես անդրադարձել է Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի հետ գործակցությամբ բացված «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրությանը, ֆրանսիական կողմի հետ Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությանն ու մշակույթի ոլորտում առաջիկա նախաձեռնություններին:

Կարևորելով համագործակցությունը նաև կրթության ոլորտում՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի գործունեության զարգացմանն ուղղված համագործակցային աշխատանքների կարևորությունը: Առանձնակի շեշտվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խթանումն ու դասավանդողների վերապատրաստման ծրագրերի արդյունավետության և շարունակականության ապահովումը: Նախարարը նշել է նաև 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում հյուրընկալելու փաստը՝ ընդգծելով ֆրանսիական փորձի տեղայնացման կարևորությունը:

Կողմերի միջև քննարկվող թեմաներից էր նաև կրթության և մշակույթի (հնագիտության) ոլորտներում Հայաստանում գինեգործության զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Այս համատեքստում նախարարը նշել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ֆրանսիական բուհերի միջև կա ուղղությունը զարգացնելու վերաբերյալ պայմանավորվածություն: Նշվել է նաև «Արենի 1» քարայրի տարածքում հնագիտական պեղումներ կատարելու, գինեգործության ոլորտում մշակութային ժառանգությունը հանրահռչակելու կարևորությունը:

Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վերահաստատելով քննարկվող թեմաների կյանքի կոչման ուղղությամբ համագործակցելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն العربية Türkçe

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում